FlashSiberia-ի փոխանցմամբ, Ղազախստանում 1991-ից առայսօր ծնվել է 99 Նուրսուլթան Նազարբաեւ: Նրանցից 51-ի ծննդյան օրը հենց դեկտեմբերի 1-ին է՝ երկրի առաջին նախագահի տոնի օրը: Նաեւ երկրի տարբեր շրջաններում ավելի քան 37000 երեխայի անվանակոչել են Նուրսուլթան:
Իմիջիայլոց, նախագահի անունով երեխաներին կոչելու առումով նույնն էր վիճակը Հյուսիսային Կորեայում: Այնտեղ եւս բազմաթիվ Կիմ Չեն Ընիներ կային: Անցյալ տարի, սակայն, երկրում օրենք է արձակվել, ըստ որի, որեւէ մեկը, բացի երկրի նախագահից, իրավունք չունի կոչվել նրա անունով:
«Առավոտ» օրաթերթ
03.12..2015