Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ ըստ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» գործի նկարված BBC-ի 6 մասանոց հեռուստասերիալում կլինեն անկողնային տեսարաններ: Այդ մասին լրագրողներին ասել է հայտնի սցենարիստ Էնդրյու Դեւիսը: Նա նշել է, որ Տոլստոյը ակնարկել է Անատոլիի եւ Էլենի միջեւ եղած ինցեստուալ կապի մասին: Էնդրյու Դեւիսի ձեւակերպմամբ, պարզապես այդ մասին Տոլստոյը ուղղակիորեն չի գրել 19-րդ դարում տիրող բարքերի պատճառով:
Ըստ Daily Telegraph-ի՝ Լեւ Տոլստոյի գրականությամբ հետաքրքրված արվեստաբանները քննադատության են ենթարկել էրոտիկ սերիալի հեղինակներին՝ նրանց մեղադրելով գրական գործն աղավաղելու եւ «մութ սենյակում սեւ կատու փնտրելու» համար: Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղությունն» ութ անգամ կարդացած պատմաբան Սայմոն Սկաման էլ նշել է, որ իսկապես Տոլստոյը գրել է քրոջ եւ եղբոր բարդ հարաբերությունների մասին, բայց այնտեղ «անկողնային մտքեր» չեն եղել:
«Առավոտ» օրաթերթ
03.12..2015