Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ՝ մշակույթի տանը յուրացման գործով

Դեկտեմբեր 03,2015 23:15

Նախկինում հայտնել ենք Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի մշակույթի  տան թալանի, ավերվելու մասին: Մշակույթային օջախը փաստորեն չի գործել: Սակայն դա խանգարել, որ գյուղի մշակույթի տան 5 աշխատակիցները՝ տնօրենը, գրադարանավարր, հաշվապահը,հավաքարարը, երեխաների զարգացման կենտրոնի աշխատակիցը տարիներ շարունակ աշխատավարձ ստանան: Խաշթառակ համայնքի բյուջեն շուրջ 28 միլիոն դրամ է, չգործող մշակույթի տան աշխատակիցները տարիներ շարունակ համայնքի բյուջեից ամսական, ընդհանուր առմամբ ստացել են 450-480 հազար դրամ աշխատավարձ:

2015թ. սեպտեմբերի 20-ին Խաշթառակ համայնքի ղեկավար է ընտրվել Անդրանիկ Վիրաբյանը: Նա գյուղի ավերված, փաստացի չգործող մշակույթի տան 5 աշխատողներին հայտնել է, որ համայնքապետարանը չպետք է ֆինանսավորի չգործող մշակույթի տունը: Հոկտեմբերի 1-ին մշակույթի տան 5 աշխատակիցները դիմում են գրել աշխատանքից ազատվելու մասին: Համայնքի ղեկավարը մշակույթի տան գործունեությունը դադարեցնելու համար դիմել է հարկային տեսչություն:  Մշակույթի տան 5 աշխատողներից 2-ի ամուսինները նախկինում եղել են համայնքի ավագանու անդամ, նրանցից մեկն է վերընտրվել 2015թ. սեպտեմբերի 13-ին կայացած Խաշթառակի ավագանու ընտրություններում:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ Խաշթառակի մշակույթի տան հետ կապված քրեական գործ է հարուցվել «Յուրացում» հոդվածով, քննությունը շարունակվում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովսեփ says:

    Նման վիճակ տիրում ա Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում: Չկա մի համայնք, որտեղ համայնքի ղեկավարը ավագանում անդամների համաձայնությամբ, կամ դպրոցի տնօրենը գոյություն չունեցող աշխատողներ պահելով` ստանան նրանց համար նախատեսված աշխատավարձերը: Ու միամիտ ա կարծել, որ սրանք ինքնագլուխ են գործում: Իրենցից վերև կանգնած վերահսկող մարմինները հաստատ ստանում են իանց փայաբաժինը: Ու էսպես մսխվում ա բազմաչարչար, լիքը ծակեր ունեցող բյուջեն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031