Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Այսօրվա հանրահավաքին ավելի քիչ մարդ կար, քան միջին վիճակագրական հայկական հարսանիքում»

Դեկտեմբեր 03,2015 23:03

Այսօր տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր կոմիտեի նիստում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ընթացքը, աշխարհաքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության հետ առնչվող հարցեր:

Նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց լրագրողների հետ:

Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք, որ Վարդան Օսկանյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որում հարց է տվել, թե ի՞նչ է անելու ՀՀԿ-ն, եթե դիցուք, «Ժառանգությունը» հաղթի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, կամ էլ՝ եթե Սահմանադրական բարեփոխումների այս հանրաքվեում «Ոչ»-ը հաղթի, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Տեղյակ եմ պատգամավոր Օսկանյանի գրառմանը, բայց շատ զարմացած եմ, որովհետեւ ես նրա մասին ավելի բարձր կարծիքի էի: Իմ կարծիքով պատգամավոր Օսկանյանը հերթական անգամ կարդացել եւ չի հասկացել նախագահի հարցազրույցում արված դրույթների իրական էությունը եւ բովանդակությունը: Որովհետեւ պարոն նախագահը հստակ է նշել իր հարցազրույցում, որ պրոբլեմը ոչ թե նա է, թե «Ժառանգությունը» կընտրվի կամ չի ընտրվի, այլ այն, որ երկու ուղղակի մանդատ ստացած ուժերը, այսինքն` պառլամենտական մեծամասնություն ստացած կուսակցությունը եւ նախագահը կարող են ունենալ լուրջ հակասություն եւ այդ հակասությունը կարող է հանգեցնել կառավարման ճգնաժամի, որը կապված է նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերին հետ եւ երրորդը՝ պարոն Օսկանյանին տեղեկացնեմ. Ով կհաղթի, նա էլ ամբողջությամբ պատասխանատվություն կկրի»:

Հարցին, թե այսօր Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե իրենք արդեն հաղթել են,  Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իրենք ովքե՞ր են: Այո, այսօր նիստից առաջ այդ էլ էինք նայում ուղիղ եթերով: Նրանք ասում են, թե հաղթել են, քանի որ հանրահավաք են արել, իսկ «Հանրապետականները» հանրահավաք չարեցին: Տեղեկացնեմ. իրենց կազմակերպած այսօրվա հանրահավաքին ավելի քիչ մարդ կար, քան միջին վիճակագրական հայկական հարսանիքում: Եթե դա հանրահավաք է, պետք է ասեմ, որ «Ժպիտի» Գարիկն ավելի շատ հաջողություն ունի: Որովհետեւ «Ժպիտի» Գարիկի կենացները լսում են ավելի շատ հարսանքավորներ, քան ձեր նշած հռետորի հանրահավաքի մասնակիցները»

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031