Վաղը, ժամը 14.30-ին, «Առավոտի» կայքում, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը եւ ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Բանավեճի թեման` սահմանադրական բարեփոխումների գործընթացը եւ կիրակի օրը կայանալիք հանրաքվեն:
Հաղորդումը վարում է Նելլի Գրիգորյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Կարդացեք նաև