Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազը՝ 70-անց ամուսիններին կացնահարելու ու նրանց առանձնատնից գումար ու ոսկեղեն հափշտակելու մասին

Դեկտեմբեր 03,2015 21:25

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան դիմակավորված երկու անձիք ներխուժել են Գյումրու Ղուկասյան 37 առանձնատուն, որտեղ բնակվում են տարեց ամուսիններ՝ 1939 թվականին ծնված Կարապետ Ոսկանի Բեզիկյանն ու նրա կինը՝ Արփիկ Բեզիկյանը ու դանակի սպառնալիքով, կպչուն ժապավենով տանտիրոջ ոտքերը, ձեռքերը ու բերանը կապելով՝ հափշտակել են գումար ու ոսկեղեն:

1449151017_goxutyun

 

Չբավարարվելով այս ամենով՝ վերջիններս կացնով խփել են տանտիրոջը: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ փոխանցեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն պատճառված մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու նպատակով: Նա նաեւ ասաց, որ ամուսիններին պատճառած վնասի նախնական չափը պարզելուց հետո հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի  175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն` ավազակություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով:

Նշենք, որ հանցագործները դեռ հայտնաբերված չեն, իսկ Ղուկասյան 37 փողոցը, որտեղ բնակվում են տարեց ամուսինները Գյումրու ամենամարդաշատ տեղանքներից մեկն է, նրանց առանձնատունը գտնվում է «ՎՏԲ» բանկի անմիջապես հետնամասում, այստեղ կան բազմաթիվ խանութներ, ատամնաբուժարաններ,  դպրոցներ, մի քանի մետր հեռավորության վրա էլ գտնվում է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Առանձնատան լուսանկարը՝ ըստ  «Ցայգ» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031