Վերջերս Սեւանի «Հարսնաքար» ռեստորանում ընթացող իր հարսանիքից փախուստի է դիմել ծագումով Բերդ քաղաքից հարսնացուն: Նա նախկինում որպես մենեջեր աշխատել է Երեւանի հանրախանութներից մեկում: Աղջիկն այժմ գտնվում է Երեւան քաղաքում, ընկերուհու մոտ:
Նա իր հարսանիքից փախչելով՝ իր հետ չի վերցրել որպես նվեր ստացած ոսկե զարդերը: Աղջիկը Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղից փեսացուի հետ նշանված է եղել 2 տարի: Բերդ քաղաքից տեղեկացանք, որ աղջկա մայրն էլ երիտասարդ հասակում նշանված լինելով՝ մի քանի տարի անց վերադարձրել է նշանի մատանին, ամուսնացել ուրիշի հետ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա նշանադրությունը չեղյալ է համարել նշանվելուց 3 տարի անց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ