Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի ԱԺ-ի հատուկ հանձնաժողովը կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. Nouvelles D’armenie

Դեկտեմբեր 03,2015 20:10

Ֆրանսիայի Ազգային ժողովը կքննարկի պատգամավոր Վալերի Բուայեի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ըստ «Nouvelles D’armenie»-ի՝ Ֆրանսիայի Ազգային ժողովը որոշել է օրինագիծն ուղարկել հատուկ հանձնաժողովին:

Վալերի Բուայեն հիշեցրել է, որ 1998 թվականի մայիսի 29-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը. «Ճանաչումը կարող է հաջողություն համարվել ոմանց համար, բայց ես որոշեցի ավելի առաջ գնալ, որպեսզի խուսափենք զոհերի եւ նրանց հետնորդների նկատմամբ անարդար վերաբերմունքից»:

Նա գրել է, որ երեկ հայերն ու ասորիներն են կոտրվել, իսկ այսօր կրկին Արեւելքում քրիստոնյաներն են կոտորվում. «Ֆրանսիան պետք է պաշտպանի այս փոքրամասնություններին, Ֆրանսիան պետք է կանխի Հոլոքոստի մերժումը, Ֆրանսիան պետք է եւս մեկ անգամ դառնա մարդու իրավունքների եւ մարդկային արժանապատվության երկիր»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031