Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանի հարցը Սերժ Սարգսյանին

Դեկտեմբեր 03,2015 19:45

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում հետեւյալ գրառումն է արել.

«Նախագահի արտահայտած մտքերն ինձ համար խիստ խնդրահարույց են: Երևի չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ընդգրկուն հարցազրույցում հազվագյուտ են մտքերը, որոնց հետ համաձայն եմ:

Վստահ եմ՝ առիթ կլինի անդրադառնալու դրանց: Պարզապես այս պահին չեմ կարող նախագահին չտալ հետևյալ հարցը.

Եթե գործող Սահմանադրության մեջ վտանգ եք տեսնում, որ «Ժառանգության» հաղթելու պարագայում Ղարաբաղի անկախության ճանաչման և Արևմտյան Հայաստանի հողերի պահանջը կարող են պատերազմի հանգեցնել, ապա հետաքրքիր է իմանալ՝ նոր Սահմանադրության պարագայում, եթե «Ժառանգությունը» հաղթի, մեծամասնություն կազմի և դնի նույն խնդիրները, ինչպե՞ս է կանխվելու հնարավոր պատերազմը:

Ես բերեցի այս օրինակը՝ ընդգծելու հակառակը՝ ներկայիս Սահմանադրությունն է, որ կարող է նախագահի մատնանշած վտանգավոր իրավիճակը կանխել, որովհետև արտաքին քաղաքականությունը, անվտանգությունն ու պաշտպանությունը բացառապես նախագահի իրավասությունների մեջ են: Մի բան, որ նոր Սահմանադրությունում դրվում է վարչապետի և կառավարության վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Atshak says:

    ինչ խելոք մարդ ա է՜՜ 😀 😀

  2. Արմեն says:

    Բա այսքանից հետո ինչպես չասեմ, պրն Օսկանյան, եթե ձեր մտավոր ունակությունները այդքանն են, ինչպես եք այդքան ժամանակ եղել արտգործնախարար, ախր դա մահացու է մեր Հայաստանի համար: Այսինքն սխալը եղել է ձեզ նշակաողի ուղեղում:
    Ես Քոչարյանին մինչ այս նյութը կարդալը սկզբունքային մարդ եմ համարել

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031