Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Էդվարդ Նալբանդյանը և Հերբերտ Զալբերը քննարկեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը, շեշտվեց խնդրի կարգավորման համար կողմերի միջև բարձր մակարդակի երկխոսության կարևորությունը:
Հերբերտ Զալբերը վերահաստատեց Եվրոպական միության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Քննարկվեցին Հայաստան – ԵՄ հարաբերությունները, կարևորվեց առաջիկա օրերին ՀՀ – ԵՄ հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ