Դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում հանդիպեց Իսպանիայի արտաքին գործերի պետքարտուղար Իգնասիո Իբանյեսի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-իսպանական հարաբերությունների զարգացման ուղիները։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության, ԵԱՀԿ նախարարական խորհրդի օրակարգային հարցերի շուրջ։
Արտգործնախարար Նալբանդյանը Իգնասիո Իբանյեսին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը՝ շեշտելով միջնորդների գործունեությանը սատարելու անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ