«Ժիրայր ջան հուփ տուր», – ասաց մի քաղաքացի: Ժիրայր Սեֆիլյանն ամփոփեց քարոզարշավը, ասաց. «Անցած օրերի ընթացքում շատ ենք խոսել մինչեւ դեկտեմբերի վեցը ՀՀ-ում իրավիճակ փոխելու մասին: Այսօր այստեղից համոզված կրկնում եմ, որ այդպես էլ լինելու է, արդեն այդպես է: Այսօր, երբ ամբողջ ընդդիմությունը միավորվել ու մի գործընթաց է առաջ տանում, սա արդեն իրավիճակի փոփոխություն է»:
Նա նաեւ նկատեց, որ շատերի համար այդպես էլ հարցական է մնացել, թե ինչու պետք է ընդդիմության երկու տարբեր շտաբեր լինեին, հետո բացատրեց. «Մեր երկրի քաղաքացիներին այսօր կարելի է բաժանել երկու մասին ու բանակի, մի մասը գնալու է հանրաքվեին ու ոչ ասի, մյուս մասը չի ուզում դրա մասին ընդհանրապես լսել»:
Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ ընդդիմության երկու տարբեր շտաբերը հենց քաղաքացիների այդ երկու խմբերի հետ է աշխատելու: Ոչ-ի ճամբարը ոչ քվեարկողների, իսկ իրենք՝ անտարբերների. «Բայց բոլորս էլ գնալով մոտենում ենք մի կետի, եւ այդ կետը սպասվող հեղափոխությունն է, երկու բանակներն էլ գնում են հեղափոխության, այս տարի առանց Սերժ Սարգսյանի, մեր ժողովրդին նվիրելու ենք այս ռեժիմի հեռացումը… բայց մեր երկիրը պետք է ցնցումներ չապրի»:
Նա նաեւ հիշեցրեց, որ վաղը հերթական հանրահավաքն է լինելու, հաջորդ օրը կհավաքվեն երթ անցկացնելու. «Իսկ հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի վեցին, 20:00-ին, երբ փակվում են արկղերը հաշվարկների համար, այդ ամենին կհետեւենք ու կվերահսկենք Ազատության հրապարակից ուղիղ եթերով ու հանրահավաքով»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ