Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չկա: Այս տեղեկությունը փոխանցել է Interfax.az-ը:
«ԵԱՀԿ տարածքում չլուծված հակամարտությունները դեռեւս շարունակում են եվրոպական մայրցամաքի խաղաղության եւ անվտանգության հիմնական սպառնալիքը մնալ: Ցավով պետք է նշեմ, որ ԱԳ նախարարների անցած հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իրական առաջընթացներ չեն եղել»,- ասել է նա:
Մամեդյարովը Հայաստանին մեղադրել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերն անտեսելու եւ խաղաղության համաձայնագիրը պատրաստելու վերաբերյալ բանակցություններ չսկսելու շուրջ:
Անդրադառնալով այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությանը՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այն լավ խթան կլինի խաղաղ բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ