Գյումրու «Ասպարեզ» ակումբի մոտակայքում՝ Ղուկասյան 37 փողոցում, առավոտյան ժամը 10-ի սահմաններում անհայտ անձիք ավազակային հարձակում են կատարել «Անտիկվարիատ» խանութի հետնամասում գտնվող առանձնատներից մեկում բնակվող տարեց ամուսինների վրա՝ թալանելով մոտ 1000 դոլար:
Մարզային ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ իրենց հաղորդում ներկայացնողը եղել է Բեզիկյան Կարապետը՝ տանտերը: Ավազակային հարձակում կատարողները եղել են երկու հոգի, որոնց, սակայն, ամուսինները չեն ճանաչում:
Ամուսինները կլինեն 75-80 տարեկան, նրանց որդին բնակվում է Ռուսաստանում, Նովոսիբիրսկում, թալանչի երիտասարդներն ամենայն հավանականությամբ հետեւել են նրանց ու չնայած ամուսինների անչափ զգուշավոր լինելուն՝ կարողացել են ներխուժել նրանց տուն:
Առանձնատունն աչքի է ընկնում իր ճոխ տեսքով: Բարեբախտաբար, տարեց ամուսիններին լուրջ մարմնական վնասվածքներ չեն պատճառել, թալանչիները փախուստի մեջ են:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ