Հենց նոր Aravot.am-ին ահազանգեց Գյումրու ՀԱԿ կառույցի անդամ Վահագն Խաչատրյանը՝ նշելով, որ իրենց Երեւան տեղափոխող միկրոավտոբուսի վարորդը ճանապարհի կեսին հորդորել է իջնել, քանի որ չի կարողանում շարունակել ճանապարհը, վատ է զգում իրեն:
«Զանգ հնչեց, որից հետո վարորդը հորդորեց իջնել միկրոավտոբուսից, ասաց՝ կներեք, ճնշումս բարձրացել է, չեմ կարող շարունակել ճանապարհը: Մենք՝ մոտ 15 հոգի, հետ ենք դարձել՝ փաստորեն չկարողանալով գնալ մայրաքաղաք, մասնակցել հանրահավաքի, քանի որ մեզ հետապնդում են: Ակնհայտ է, որ վարորդին գտել են, հեռախոսահամարը ճարել ու ահաբեկել են»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ