Լրահոս
Օրվա լրահոսը

Բրոնզ եւ կավ. արվեստագետի առասպելական քանդակները (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 03,2015 17:45

Մշակույթի նախարարության Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում այսօր բացվեց երիտասարդ քանդակագործ, նկարիչ, տեղական ու միջազգային մրցույթների դափնեկիր Արման Համբարձումյանի անհատական ցուցահանդեսը: 20-ից ավելի քանդակներ և գրաֆիկական աշխատանքներ ներառող ցուցահանդեսը կրում է «Առասպելներ» խորագիրը:

«Ստեղծագործելիս ուսումնասիրել եմ տարբեր առասպելներ եւ ժամանակակից ստեղծագործություններ, որոնց միախառնումից էլ ծնվել են այս քանդակները: Վերարտադրել եմ որոշ կերպարներ, նաեւ ինքս եմ ստեղծել առասպելական կերպարներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հեղինակը:

FILE4803

Նրա ստեղծագործություններն էքսպրեսիոնիզմի, աբստրակցիայի եւ սյուռեալիզմի միաձուլում են՝ կերտված կերամիկայից, բրոնզից, կավից, պղնձից եւ քարից: «Աշխատանքս ժամանակ եւ համբերություն է պահանջում, առանձնահատուկ է նրանով, որ այդ նյութերը պետք է համադրել: Մեկ քանդակի վրա աշխատում եմ մեկ ամիս եւ ավելի»,- նշեց Արման Համբարձումյանը:

Նա տեղեկացրեց, որ Մալթայում, Սերբիայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Հունաստանում մասնակցել է ցուցահանդեսների. «Օտարերկրացի արվեստասերները նույնպես շատ են հավանում աշխատանքներս եւ հասկանում են՝ այն, ինչ անում եմ, պիտանի է մարդկությանը»:

Հավելենք, որ երիտասարդ արվեստագետի յուրօրինակ քանդակների ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 17-ը:

FILE4796 FILE4795 FILE4793 FILE4792 FILE4790 FILE4789

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031