Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի Մտավորականների ֆորումի ավագանու բաց նամակը

Դեկտեմբեր 03,2015 17:40

ՀՀ քաղաքացիներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին

Երկրի Սահմանադրությունը քաղաքացիական համաձայնության հիմնարար փաստաթուղթն է: Այն չի կարող ընդունվել օրենքի խախտումով, այլապես դրանով օրինականացվում է նպատակն «արդարացնում է միջոցները»՝ դեպի քաոս տանող սկզբունքը: Օրենքի խախտումով Սահմանադրության հանրաքվեի անցկացումն ազգի և պետության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է և խալխլում է հասարակության միասնականության հիմքերը:

ՀՀ Սահմանադրական հանրաքվեն կազմակերպվել է ՀՀ Սահմանադրության 114-րդ և «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների խախտումով, որոնց համաձայն՝

1. Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն,

2. հանրաքվեի չեն կարող դրվել ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածների փոփոխության վերաբերյալ հարցերը:

Նշված դրույթների անտեսումն ու ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ հոդվածների բովանդակային խեղաթյուրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Այս իրողությունները հակազդման միջոցները դարձնում են հանրորեն «համարժեք օրինական»: Դրանով վտանգում ¿ երկրի անվտանգությունը, հատկապես՝ իրավական անվտանգության բաղադրիչը, ինչը խաթարում է պետության հիմքերը:

Կոչ ենք ականջալուր լինել արտահայտված նկատառումներին և հանրորեն ընկալելի գործելու «ազատություն» չընձեռել հակազդեցության ձևերին:

Ամենաբարի նկատառումներով անգամ օրենքի խախտումները չեն կարող արգասաբեր լինել:

Ահագնացող վտանգների թերագնահատումը, նեղ անձնականով պարփակվելը, անտարբերությունը, դանդաղ, աննկատ կատարվող հասարակության կոռոզիան կարող է աղետաբեր լինել ազգի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար: Մենք պատասխանատու ենք մեր նախնիների, մեր և եկող սերունդների առջև` ազգային իղձերի իրականացման համար:

Դիմելով Ձեզ, հորդորում ենք` գտնել ելք երկիրը և ժողովրդին զերծ պահելու այդ անօրինականությունից:

 

Հայաստանի Մտավորականների

Ֆորումի Ավագանի,

Համակարգող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031