Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծրագրի նպատակն է բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը հանրապետության 7 մարզերի գյուղական համայնքներում

Դեկտեմբեր 03,2015 17:36

Օրերս ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց նոր փոխառության համաձայնագիրը Հայաստանի հանրապետությունում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն » ծրագրի իրականացման վերաբերյալ:

Ծրագիրը իրականացնելու է ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրերի իրականացման գրասենյակը:

Գրասենյակից մեզ տեղեկացրեցին Ծրագրի վերաբերյալ մանրամասներ:

Ծրագրի նպատակն է բնակչության տնտեսական և սոցիալական կարգավիճակի բարելավումը , ստեղծելով եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ:

Ծրագրի բաղադրիչներն են Գյուղական ֆինանսավորում, Գյուղական ենթակառուցվածքներ, Ֆերմերների իրազեկում և աջակցություն, Ծրագրի կառավարում:

Գյուղական ֆինանսավորում բաղադրիչն իրականացվելու է ամբողջությամբ ԳԶՄՀ-ի ֆինանսավորմամբ։ ԳՖԿ-ի վերաֆինանսավորման գործառնությունների աջակցություն, և ՖՐԵԴԱ հիմնադրամի ներդրումային գործառնությունների աջակցություն ենթաբաղադրիչների շնորհիվ Ծրագիրը կիրականացնի հետևյալ գործառույթները:

ԳՖԿ վերաֆինանսավորման միջոցով մասնակից ֆինանսական հաստատություններին կտրամադրի ֆինանսական միջոցներ, որոնք վարկերի տեսքով կտրվեն գյուղական փոքր տնտեսություն վարողներին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններին՝ իրենց գործունեության բարելավման և եկամուտների ավելացման նպատակով:

ՖՐԵԴԱ ներդրումների միջոցով՝ ներդրումների և փոխառությունների, ինչպես նաև տարբեր տեսակի կառավարման և տեխնիկական աջակցության տեսքով աջակցություն կտրամադրի աղքատ գյուղական արտադրողների հետ ամուր կապեր ունեցող գյուղատնտեսական արժեշղթայի շրջանակներում գործող փոքր և միջին մասնավոր ընկերություններին:

Գյուղական ենթակառուցվածքներ բաղադրիչը իրականացվելու է ՆԱԵԿ ՄԶՀ-ի ֆինանսավորմամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։

Նպատակն է՝ բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը հանրապետության 7 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք և Արագածոտն գյուղական համայնքներում, առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին:

Երկու ենթաբաղադրիչներն են

Գյուղական համայնքների ջրամատակարարում: Նպատակը խմելու ջրի, ինչպես նաև անասունների ջրարբիացման և տնամերձ փոքր հողակտորների վրա հիմնական մշակաբույսերի աճեցման համար անհրաժեշտ ջրի կարիքների ապահովումը

Փոքր և միջին ոռոգման բաշխման համակարգերի բարելավում: Ծրագիրը կֆինանսավորի ոռոգման երրորդ կարգի ենթակառուցվածքների շինարարությունը կամ վերականգնումը` բարելավելու ջրի բաշխման արդյունավետությունը: Նպատակը` փոքր սեփականատերերի ոռոգվող հողամասերի արտադրողականության բարձրացումն է:

Ֆերմերների իրազեկման և աջակցության բաղադրիչն իրականացվելու է ամբողջությամբ ԳԶՄՀ-ի ֆինանսավորմամբ։

Այս բաղադրիչի շրջանակում ֆերմերներին կտրամադրվի ուսուցում, գործարար և ֆինանսական պլանավորման, գյուղատնտեսական առաջավոր փորձի և տեխնոլոգիաների ներդրման նպատակով։ Բացի դրանից կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ կանանց՝ տնամերձ հողատարածքներում «դեմո» ծրագրեր իրականցվելու նպատակով, որոնք ուղղված կլինեն ընտանիքի սննդապահովածության և բազմազանության ապահովմանը։

Ծրագրի կառավարում բաղադրիչի նպատակն է աջակցել ծրագրի կառավարմանը և համակարգմանը:

Ծրագրի տևողությունը 6 տարի է: Նախատեսվում է աշխատանքները սկսել 2016 թվականից:

ՀՀ  ԿԱ  «ԳՏՏԶ» ԾԻԳ  ՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031