ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց 2015թ. օգոստոսի 1-ից մինչև 2015թ. նոյեմբերի 1-ը “Յունիստրիմ” դրամային փոխանցումների համակարգի հետ համատեղ անցկացվող “Հաջողակ փոխանցում” ակցիայի արդյունքները: Ակցիային մասնակցել են այն անձինք, ովքեր նշված ժամանակահատվածում ուղակել և/կամ ստացել են “Յունիստրիմ” համակարգով ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով առնվազն 3 դրամական փոխանցում՝ նվազագույնը 1 000 ԱՄՆ դոլարին ( կամ եվրոյին, ՌԴ ռուբլուն) համարժեք ՀՀ ԿԲ փոխարժեքով ՀՀ դրամ:
“Յունիստրիմ” համակարգի միջոցով` քանակով և ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 հաճախորդների միջև, կայացավ արժեքավոր մրցանակների խաղարկություն, որի արդյունքում հայտարարվեց 5 հաղթող, որոնք ստացան 5 ավիատոմս (երկկողմանի ուղղությամբ) դեպի այն քաղաքներ, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է հաղթող ճանաչված հաճախորդների` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը:
Խաղարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին`
Արմինե Հովսեփյանը (ավիատոմս – Մոսկվա)
Կարդացեք նաև
Ցոլվարդ Գևորգյանը (ավիատոմս – Մոսկվա)
Լիանա Գևորգյանը (ավիատոմս – Լյուբերցի)
Տաթևիկ Շախտանյան (ավիատոմս – Մոսկվա)
Ռիմա Նավասարդյան (ավիատոմս – Տաշկենտ)
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է իր հաճախորդներին կատարել և ստանալ դրամային փոխանցումներ արագ և ապահով, օգտվելով դրամային փոխանցումների տարբեր համակարգերից:
Հաճախորդները կարող են կատարել և ստանալ դրամային փոխանցումներ ոչ միայն Բանկի մասնաճյուղերում, այլև օգտվելով VTB Transfer ծառայությունից, որի շնորհիվ հնարավոր է ստանալ դրամային փոխանցման գումարը՝ առանց Բանկ այցելելու: Դրա համար անհրաժեշտ է զանգահարել 87-87 հեռախոսահամարին, նշել անձնական տվյալները, և հաշված րոպեների ընթացքում դրամային փոխանցումը կհաշվեգրվի հաճախորդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտային հաշվին: