Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրին:
Նախարար Նալբանդյանը և պետքարտուղար Դեզիրը քննարկեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր:
Պետքարտուղար Դեզիրը շնորհակալություն հայտնեց նախարար Նալբանդյանին՝ Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի հետ Հայաստանի համերաշխության դրսևորումների համար՝ նշելով, որ Ֆրանսիան բարձր է գնահատում դժվարին պահին բարեկամ պետությունների աջակցությունը:
Երկուստեք շեշտվեց, որ ահաբեկչության դեմ պայքարում քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորի ջանքերը՝ արմատախիլ անելու համար այդ չարիքը:
Կարդացեք նաև
Հայաստանի արտգործնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձ կատարեցին ՀՀ – ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկին: Զրուցակիցները հույս հայտնեցին, որ առկա ձեռքբերումները կդյուրացնեն նոր համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու գործընթացը:
ՀՀ ԱԳՆ