Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպան.«Հայաստանի իշխանությունների հասանելիությունն ու երկխոսության մակարդակն ավելի բարձր է, քան մի շարք եվրոպական երկրներում»

Դեկտեմբեր 03,2015 16:13

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Ողջունելով նորանշանակ դեսպանին` Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացումից՝ խորհրդարանի ղեկավարն այդ հարցում կարեւորել է Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ արդյունավետ համագործակցությունը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական միության հետ համապարփակ համագործակցության խորացման հարցում Հայաստանի հանձնառությունը հաստատուն է: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է ԵՄ խորհրդի որոշումը՝ Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատ տրամադրելու վերաբերյալ: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում մշակված Գործողությունների ծրագիրը կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համապարփակ փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւոր դերակատարություն ունի Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Պյոտր Սվիտալսկին, խոսելով Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների մասին, այդ համատեքստում կարեւորել է Հայաստանի արդյունավետ համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ: Դեսպանն իր բազմաթիվ գործընկերներից տեղեկացել է, որ Հայաստան-Վենետիկի հանձնաժողով համագործակցությունը եղել է օրինակելի:

Դեսպանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի իշխանություններիր ղեկավարած կառույցի հետ համագործակցում են հրապարակային եւ պատրաստակամ են զարգացնելու համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է.«Հայաստանի իշխանությունների հասանելիությունն ու երկխոսության մակարդակն ավելի բարձր է, քան մի շարք եվրոպական երկրներում»:

Պյոտր Սվիտալսկին խոսել է նաեւ եվրոպական երկրներ մուտքի արտոնագրի տրամադրման դյուրացման գործընթացի մասին՝ մասնավորապես նշելով, որ այս գործընթացից հետո անհրաժեշտ է անցում կատարել առանց մուտքի արտոնագրի ռեժիմի:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031