Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը կարևորել է երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը

Դեկտեմբեր 03,2015 16:07

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը Հովիկ Աբրահամյանը նշել է. «Օրերս նորաստեղծ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձևավորված աշխատանքային խմբի մշակած մոտեցմանը, որն առաջարկում էր մասնավոր-պետություն համագործակցության հիման վրա, Ճարտարագիտական համալսարանի ներքո նոր՝ երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծում: Կարծում եմ՝ սա հեռանկարային մոտեցում է և արժանի է մանրամասն ուսումնասիրության: Պարոն Գաբրիելյանին հանձնարարում եմ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և ՏՀՏ-ի գործատուների միության հետ՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ քննարկել այս գաղափարը և ներկայացնել առաջարկություններ: Կարծում եմ՝ նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարը ազգային ծրագրերի ներուժ ունի, և հարկ է այս հնարավորությունը պատշաճ կերպով օգտագործել»:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031