Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի պատվիրակությանը՝ Դուգլաս Բրյուս Ուեյքի ղեկավարությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սահմանադրական հանրաքվեի ներկայիս ընթացքը եւ սպասվող զարգացումները: Դիտորդներին հետաքրքրել է Օմբուդսմենի տեսակետը նախընտրական քարոզչական գործընթացներում հակադիր կողմերի գործունեության, մասնավորապես՝ մամուլում քարոզչական պրոցեսի լուսաբանման վերաբերյալ:
Դիտորդական խումբն այս հանրաքվեի ընթացքում հատկապես կարեւորել է Օմբուդսմենի վերջնական գնահատականներն ու դիտարկումները, քանի որ իրենք այս անգամ սակավաթիվ են եւ առավել կարիք ունեն հավասարակշռված եւ ամփոփ տեսակետների ու տեղեկատվության: Խմբի ղեկավարը նշել է, որ իրենց ուսումնասիրությունների եւ գնահատականի համար չափազանց հետաքրքիր է Օմբուդսմենի ամփոփիչ գնահատականը՝ որպես չեզոք մարմնի դիրքորոշում:
Հանդիպման ավարտին երկկողմանի համաձայնություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքների կազմակերպման ուղղությամբ՝ թե´ հանրաքվեի օրը եւ թե´ հանրաքվեից հետո:
Կարդացեք նաև
Օմբուդսմենի աշխատակազմ