Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Փորձ է արվում բուհերում վիճակն ապակայունացնել» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2015 15:44

Բուհերում քարոզչություն իրականացնելն ու ուսանողներին դասադուլի կոչեր անելը պարսավելի արարք է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Նոր Հայաստան»-ի կողմից իրականացվող նստացույցին ու հանրահավաքներին եւ այն փաստին, որ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները մտնում են բուհեր ու անցկացնում քարոզարշավ. «Քաղաքական գնահատական չեմ ուզում հնչեցնել, իսկ որպես նախարար ուզում եմ ասել, որ արդեն որերորդ անգամ փորձ է արվում ապակայունացնել իրավիճակն ուսումնական հաստատություններում: Ուզում եմ հիշեցնել, որ երկրիս օրենքները բոլորի համար են»:

Ըստ նրա, բոլոր քաղաքական եւ քաղաքացիական նախաձեռնությունները պետք է իրականացնել ուսումնական հաստատություններից դուրս, ոչ դասերի հաշվին:

«Դատապարտե՞լ եք հարգելի լրագրողներ, ակնկալե՞լ եք կրթության նախարարությունից պատժիչ գործողություններ: Եթե ուզում են դասադուլի կոչ անել, թող օգտագործեն այլընտրանքային միջոցներ»:

Պարոն Աշոտյանը չպատասխանեց այն հարցին, թե ինքը դասադուլ արե՞լ է: Նա նաեւ հերքեց այն տեղեկությունները, թե դպրոցներում «այո»-ի քարոզչություն է իրականացվում եւ այդ առիթով կերուխում է կազմակերպվում: Արմեն Աշոտյանն ասաց, որ ունեն մեկ հաստատված ահազանգ, Գառնու ավագ դպրոցի վերաբերյալ եւ այդ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը խիստ նկատողություն է ստացել:

Ըստ ԿԳ նախարարի, կան բազմաթիվ դպրոցներ, որտեղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից թույլատրված է հավաքներ կատարել, որովհետեւ տվյալ համայնքում քիչ թե շատ նորմալ դահլիճ ունեցող շենքերը դպրոցներն են»:

Պարոն Աշոտյանը կրկին անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանի` իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին` ասելով, որ ԿԳ նախարարությունն անգամ այս տարվա բյուջեի մեջ առաջարկել է այդ դպրոցի շինարարությունը եւ ՄԻՊ-ը դրա մասին տեղյակ է եղել. «Հետեւաբար նման տեսակի մեղադրանքները, որոնք ուղղված են մեր նախարարությանը, պարզապես անընդունելի են, կամ ոչ պրոֆեսիոնալ են, կամ ուղղորդված են, կամ պատվիրված են»:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031