Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցելությամբ Բելգրադում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Հանդիպման ընթացքում շարունակվեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունների վերաբերյալ քննարկումները։
Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի։
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Կարդացեք նաև
ԱԳՆ հաղորդագրություն