Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը համարում է, որ 750 հազար քաղաքացի չի գտնվի, որոնք «այո» կքվեարկեն

Դեկտեմբեր 03,2015 16:05

Մեր խնդիրը դա է, մեր խնդիրը այդ տապալման արձանագրությունն է, որը պետք է տեղի ունենա ժողովրդի վերահսկողության ներքո, որը պետք է տեղի ունենա պարտադիր հանրության վերահսկողության ներքո:

«Երիտասարդները պետք է գրավեն բոլոր հարթակները, իրենք նաեւ պետք է հիմքը հանդիսանան ինքնակառավարման, ոչ թե մի ընդդիմություն կամ ընդդիմության անվան տակ մի քաղաքական ուժ պետք է այս ամենը ուղղորդի»,- դեկտեմբերի 3-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա նշեց, որ Երեւանում գտնվող Ազատության հրապարակը պետք է բազմացված լինի. «Այս հրապարակները՝ Ազատության հրապարակները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներում: Այս պահի դրությամբ մենք ունենք շուրջ 2000 ընտրատեղամաս, այդ 2000 ընտրատեղամասի մոտ կարող է հիմնադրվել հենց ազատության հարթակ եւ ազատության հրապարակ: Այդ ձեւ մեր քաղաքացին պետք է հասնի նրան, որ առաջին հերթին նրանք չհամարձակվեն կեղծել, երկրորդը՝ հիմնադրեն մեր ուզած կառավարման ձեւը, այսինքն՝ մեզ պատկանող իշխանությունը պետք է գործի Հայաստանի Հանրապետությունում: Մենք պետք է հասնենք դրան՝ առաջին հերթին՝ տապալել այս հանցավոր հանրաքվեն, եւ երկրորդը, իհարկե՛, անցկացնենք ժողովրդավար ընտրություններ՝ արտահերթ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական»:

Զարուհի Փոստանջյանը համարում է, որ Հայաստանի Հանրապետությունում 750 հազար քաղաքացի չի գտնվի, որը դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների նախագծին «այո» կքվեարկի, եւ հոսքը, ըստ նրա, պասիվ է լինելու. «Հետեւաբար՝ արդեն իսկ պարզ է, որ այս հանրաքվեն տապալված է, այս ամբողջ գործընթացը տապալված է, եւ ուղղակի այդ տապալումը պետք է արձանագրենք: Մեր խնդիրը դա է, մեր խնդիրը այդ տապալման արձանագրությունն է, որը պետք է տեղի ունենա ժողովրդի վերահսկողության ներքո, որը պետք է տեղի ունենա պարտադիր հանրության վերահսկողության ներքո»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031