Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. Նրանք, ովքեր փորձում են ապօրինություններ կիրառել, պետք է ծաղրի արժանանան

Դեկտեմբեր 03,2015 14:39

«Հանրությունը ինքը պետք է գիտակցի, որ իշխանության կրողն ինքն է»,- դեկտեմբերի 3-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, քաղաքական ուժ, հանրային գործիչ, քաղաքացիական շարժում իր համար այդ իրավունքի իրացումը, այսինքն՝ իշխանության կրելը, չի կարող իրագործել, հետեւաբար՝ հանրությունը դրանից անմասն չի կարող մնալ. «Իսկ բոլոր քաղաքական գործիչները, որոնք տեսնում են պայքարի տարածք, պարտադիր պետք է մասնակցեն: Սա իմ դիրքորոշումն է, ես երբեք չեմ կարծում, որ եթե կա տեղ ընդվզելու, ապա դու պետք է սպասես՝ իմանալով, որ ապարդյուն է նույնիսկ, դու պետք է ընդվզես: Դա իմ ե՛ւ կյանքի սկզբունքն է, ե՛ւ ապրելու հնարավորությունը, հատկապես՝ այս պարագայում: Եթե կա մի տեղ, որտեղ պետք է բողոքես, եթե կա մի տարածք, որտեղ դու կարող ես ընդվզել, ապա դու պարտավոր ես անել: Իսկ տվյալ պարագայում՝ երբ մենք գտնվում ենք, ըստ էության բանտում, բանտից չփախնելը, համակերպվելն անթույլատրելի է»:

Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով խախտումներին, ասաց, որ Հանրապետական կուսակցության անդամները, որոնք նաեւ հանձնաժողովների նախագահներ են, տարբեր ձեւերով փորձում են հանձնաժողովի անդամների նկատմամբ ճնշում գործադրել, ահաբեկել. «Բոլոր գործիքները, ինչպես միշտ, դրված են շրջանառության մեջ: Դա չպետք է մեզ կաշկանդի, ընդհակառակը՝ նրանք՝ բոլորը, պետք է արժանանան ծաղրի: Այսինքն՝ այս անձինք, որոնք փորձում են նորից ապօրինություններ կիրառել, նրանք պետք է արժանանան ծաղրի եւ ծաղրի առարկա դառնան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031