Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մարտիրոսյանը:
Համատեղ նիստի օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված արտաքին գործերի նախարարության, զբոսաշրջության, պատմական միջավայրի պահպանության եւ տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերն էին:
2016 թվականի ծրագրերի վերաբերյալ համապատասխան զեկույցներով հանդես եկան ԼՂՀ ԱԳ նախարար Կ. Միրզոյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ա. Վանյանը եւ «Ազատ Արցախ» հանրային թերթի գլխավոր խմբագիր Լ. Մարտիրոսյանը:
Բյուջեի նախագիծը ներկայացնող ոլորտների պատասխանատուները եւ ԼՂՀ ֆինանսների փոխնախարար Գ. Մարտիրոսյանը պատասխանել ու լրացուցիչ պարզաբանումներ են տվել պատգամավորների բարձրացրած հարցերին:
Քննարկումներին մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ փոխնախագահ Վահրամ Բալայանը:
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ