Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Վեդիի ջրամբարի կառուցմանն առնչվող մանրամասներ

Դեկտեմբեր 03,2015 14:27

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Զարգացման Գործակալության ներկայացուցիչ Վաչե Փափազյանին:

Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիայի Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ ներկայումս ընթացող Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարությանն առնչվող մի շարք հարցեր:

Կոմիտեի նախագահը, շնորհակալություն հայտնելով հյուրին, ծրագիրն արդյունավետ և հետևողականորեն առաջ տանելու համար՝ նշել է, որ Վեդիի ջրամբարի կառուցմամբ Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական կարևոր խնդիր է լուծվելու, ինչպես նաև զգալիորեն թեթևանալու է Սևանա լճի բեռը:

Հանդիպմանն արձանագրվել է, որ ավարտվել է տեխնիկա-տնտեսական փուլը և արդեն իսկ ընթացքի մեջ է Վեդիի ջրամբարի շինարարության նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են նաև ջրամբարաշինության ոլորտում Ֆրանսիայի առաջավոր փորձին:

Վեդիի ջրամբարի ընդհանուր ծավալը 29 մլն մ3 է, իսկ պատվարի բարձրությունը՝ H=72 մ: Վեդիի ջրամբարի իշխման տակ տեղաբաշխված են «Վեդի» և «Արարատ» ՋՕԸ–երի կողմից սպասարկվող համայնքները: Ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2016 թվականին, իսկ շինարարության ընդհանուր տևողությունը շուրջ 5 տարի է լինելու։

Վեդիի ջրամբարը նախատեսված է Արարատյան հարթավայրի ավելի քան 4,0 հազ հա հողակտորները ոռոգելու համար, որոնցից 2.8 հազ.հա` մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս ոռոգման եղանակի, ինչի արդյունքում տարեկան խնայվելու է  շուրջ 12.0 մլն.կվտ.ժ էլեկտրաէներգիա:

Տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031