Շվեդիայի Բորուս քաղաքում անցկացվեց «Ոսկե աղջիկներ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 12 երկրների 230 աղջիկներ:
Հայաստանն այդ մրցաշարում ներկայացնում էին Աշխեն եւ Աննա Հովհաննիսյան քույրերը, որոնք իրենց դրսեւորեցին գերազանց: Երկուսն էլ պարտության մատնելով բոլոր մրցակիցներին՝ ճանաչվեցին մրցաշարի հաղթող: Աշխենը հանդես է գալիս 60 կիլոգրամ քաշային կարգում, իսկ Աննան՝ 64-ում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.12..2015