Լրահոս
Օրվա լրահոսը

Եվգենյա Դոլուխանովան՝ շախմատի Հայաստանի հավաքականների մասին

Դեկտեմբեր 03,2015 13:20

Այսօր Լվովում մեկնարկում է շախմատի Ուկրաինայի տղամարդկանց 85-րդ առաջնությունը, իսկ վաղվանից 75-րդ անգամ պայքարի մեջ կմտնեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:

Կանանց առաջնության մասնակիցների մեջ լինելու է նաեւ Եվգենյա Դոլուխանովան, որը մի քանի տարի առաջ հանդես էր գալիս Հայաստանի շախմատի ֆեդերացիայի դրոշի ներքո: Նա Ուկրաինայի առաջնությանը որոշ ընդմիջումներով մասնակցում է 2002 թվականից:

Երեկ «Առավոտը» զրուցեց Եվգենյայի հետ: Շախմատիստուհին գերադասեց իր պատրաստվածության աստիճանի մասին զրուցել ավելի ուշ՝ Ուկրաինայի այս առաջնության ավարտից հետո, քանի որ բոլոր հարցերի պատասխանը կտա ամփոփիչ մրցաշարային աղյուսակը: Բայց մեր խնդրանքով Դոլուխանովան իր գնահատականները տվեց վերջերս Ռեյկյավիկում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում մեր տղամարդկանց եւ կանանց հավաքականների մասնակցությանը: «Տղամարդիկ շատ լավ հանդես եկան, իսկ աղջիկները կարող էին ավելին անել: Տղաներից Հրանտ Մելքումյանը հիանալի արդյունք ցույց տվեց: Աղջիկներից Լիլիթ Մկրտչյանը, ինչպես ասում են, լավ պահեց երկրորդ խաղատախտակը, իսկ Մարիա Կուրսովան, կարծում եմ, հաճելիորեն զարմացրեց թե շախմատի երկրպագուներին, թե մասնագետներին», – ասաց Եվգենյա Դոլուխանովան:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031