Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետ. Ինչքան կարողանանք, այո, այդքան ենք «խփելու». «ՉԻ»

Դեկտեմբեր 03,2015 12:47

«ՉԻ» տեղեկություններով՝ Շիրակի մարզում արդեն գործի են դրվել վարչական ռեսուրսները։ Մարզի դպրոցներին, մանկապարտեզներին եւ բուժհիմնարկներին հրահանգվել են պարտադիր մասնակցել սահմանադրական հանրաքվեին եւ «այո» ասել։ Քանի որ սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբի մարզային համակարգողները մարզպետներն են, փորձեցինք մեկնաբանության խնդրել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից։

– Վերջին տարիների բոլոր համապետական ընտրությունները ցույց են տվել, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Ըստ Ձեզ, այս անգամ ե՞ւս կարող են կեղծվել։

– Համենայնդեպս, ես որեւէ մեկին նման բան թույլ չեմ տվել եւ չեմ էլ ուզում դրա մասին խոսել, որ իբր նման հանձնարարություն կա։ Ընդհակառակը՝ պահանջ կա, որպեսզի խալտուրա չլինի։

– Պարոն Ցոլակյան, իսկ ինչքան կարողանալու այնքան «խփելու՞» եք։

– Ինչքան կարողանանք, այո, այդքան ենք «խփելու», ոչ թե ինչքան ցանկանանք։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031