Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քանդակագործ. «Եվ «Այո»-ի եւ «Ոչ»-ի դեպքում վերարտադրություն է սպասվում»

Դեկտեմբեր 03,2015 12:42

Aravot.am-ը Ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանից հետաքրքրվեց՝ որպես մտավորական ինչպես է վերաբերվում «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզչությանը, արդյոք կարողանում են համոզել: «Մտավորականն ինքը արդեն ընդդիմություն է, բայց ոչ այն ընդդիմությունը, որը պատերազմում է աթոռի համար: Մտավորականն այն ընդդիմությունն է, որն ուզում է արդար, քաղաքացիական հասարակություն»,-ասաց պարոն Առաքելյանը:

Մեր հարցին՝ հիմա ըստ իրեն «Այո՞»-ն է բերելու նման հասարակության, թե՞ «Ոչ»-ը: «Ես որպես մարդ, մտավորական, մտածում եմ, որ երկու պարագայում էլ հներն են վերադառնալու, եթե ասում ենք «Այո», վերարտադրվում է Սերժ Սարգսյանը, ասում ենք՝ «Ոչ», վերարտադրվում են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Չկա ուրիշ երրորդ ուժ, մշակութային կարգին մարդ, որ կարողանա շարունակել, դա է ինձ անհանգստացնում»,-ասում է քանդակագործը:

Նա տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ, դեռ չի կողմորոշվել թե ինչ է քվեարկելու, ասում է. «Ամեն դեպքում՝ «Ոչ»-ի հաղթանակի դեպքում մտավախություն ունեմ, որ կթեքվենք դեպի Եվրոպա եւ Ամերիկա, իսկ դա սարսափելի է հատկապես այս շրջանում, որովհետեւ մեր երկրի շահից բխում է Ռուսաստանի հետ լինել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031