Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի ստեղծագործական կազմին է ներկայացրել թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով նորանշանակ գեղարվեստական ղեկավարին` քաղաքապետի տեղակալը մաղթել է նրան ստեղծագործական հաջողություններ և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մյուս մշակութային օջախների օրինակով «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի առօրյան այսուհետ ևս լինելու է Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:
Միաժամանակ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին գեղարվեստական ղեկավարին թատրոնին մատուցած ծառայությունների համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը ոլորտում աշխատելու տարիների փորձ ունի: Նա թատրոնի անվանակիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի եղբորորդին է:
Երևանի քաղաքապետարան
Վանաձորի թատրոնն էլ կարիք ունի փոփոխության, խայտառակ վիճակ է: Խեղճ Վրույրի ճակատագիրը կործանեցին…