Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը հիմա անուղղակիորեն գործարք է առաջարկում ժողովրդին. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 03,2015 12:38

Կառավարության աշխատակազմի դեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե եթե Սահմանադրությունը չփոխվի՝ Սերժ Սարգսյանը «ի վերջո» (նկատի ունի՝ նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո) կդառնա վարչապետ ու կշարունակի փաստացի ղեկավարել երկիրը, որովհետեւ «իշխանության բոլոր լծակները նախագահի դաշտից կտեղափոխվեն դեպի վարչապետ»։ Հասկանալի է, չէ՞, միտքը, իսկ եթե Սահմանադրությունը փոխվի, Սերժ Սարգսյանը կկատարի խոստումը եւ որեւէ պաշտոն չի զբաղեցնի:

Իրականում սա բլեֆ է, որովհետեւ եթե Սահմանադրությունը չփոխվի, եւ նախագահական ընտրություններում հաղթի ընդդիմության ներկայացուցիչը, բառացիորեն հաշված ժամեր անց այսօրվա ՀՀԿ-ից մնալու է «մի գազել ժողովուրդ» (ընդ որում՝ Դավիթ Հարությունյանն առաջին թռնողներից է  լինելու):

Բայց ենթադրենք՝ այդպես չի լինելու։ Ենթադրենք՝ ունենալու ենք ոչ հանրապետական նախագահ եւ «ուժեղ վարչապետ»՝ Սերժ Սարգսյան անուն-ագգանունով։ Ակնհայտ է, որ այդ դեպքում քաղաքական ցնցումներն անխուսափելի են լինելու։ Հայաստանում արդեն երկու անգամ նման իրավիճակ եղել է, եւ երկու դեպքում էլ երկիրը որոշակի ցնցումների մեջ է ընկել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նման իրավիճակներում իրադարձությունների զարգացման հավանական տարբերակները երկուսն են. կամ «ուժեղ վարչապետն» ուժայինների վրա հիմնվելով պետական հեղաշրջում է իրականացնում (ինչպես դա եղավ 1998-ին), կամ «իշխանական իրական լծակներ չունեցող նախագահի» բախտը բերում է՝ «մի խումբ ռոմանտիկներ» ֆիզիկապես ոչնչացնում են ուժեղ վարչապետին ու ԱԺ նախագահին (ինչպես դա եղավ 1999-ին):

Այսինքն՝ Դավիթ Հարությունյանի ասած «շատ բնական զարգացման սցենարն» այսպես թե այնպես տեւական ցնցումների մեջ է գցելու Հայաստանը, ընդ որում՝ ցնցումների էպիկենտրոնում միշտ լինելու է Սերժ Սարգսյանը։ Դրա համար էլ Դավիթ Հարությունյանը հիմա անուղղակիորեն գործարք է առաջարկում ժողովրդին. «չեք ուզում, որ Սերժ Սարգսյանը նոր փորձանք բերի երկրի գլխին՝ սուսուփուս համաձայնվեք ու «այո» ասեք, թող «շառը քաշի-գնա» ու թեկուզ իշխող կուսակցության ղեկավարի դիրքերից պահպանի միանձնյա իշխանությունը:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031