Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստանը» վրաններ է տեղադրելու

Դեկտեմբեր 03,2015 12:33

«Այսօր հանրահավաքից հետո դրվելու են վրաններ»,- դեկտեմբերի 3-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Ազատության հրապարակում կազմակերպած տեղեկատվական երկխոսության ընթացքում հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:

Նա նշեց, որ հրապարակային դիմում են մշակույթի նախարարությանը, որ վերացնի սահմանափակումը վրան տեղադրելու համար. «Ակնհայտ է, որ այս պայմանները ենթադրում են՝ դա պիտի արվի: Քանի որ քաղաքապետարանը ընդունել է շուրջօրյա իրազեկման վերաբերյալ մեր դիմումը, ուստի եւ առաջացել է խնդիր, որը պետք է կարգավորվի»:

Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ եթե մինչեւ ժամը 17:00-ն մշակույթի նախարարությունը խնդիր ունի հանրային փրկության ճակատի հետ համաձայնեցնել այդ հարցը, թե որտեղ պետք է տեղադրվեն վրանները, մեծ սիրով կհամագործակցեն նախարարության հետ. «Եթե ոչ, կհամարենք, որ իրենց համար միեւնույնն է, եւ մենք ինքներս կորոշենք, թե հրապարակի որ հատվածում ենք կազմակերպում այդ վրանային ճամբարը»:

Նա դիմեց նաեւ ոստիկանությանը. «Այդ գործառույթը՝ վրանների տեղադրումը կատարելու են «Ժառանգություն» կուսակցության վստահված անձինք, քանի որ վրանային ճամբարը լինելու է «Ժառանգություն» կուսակցության եւ «Նոր Հայաստան» շարժման շտաբը՝ հանրաքվեի հսկողության նկատմամբ, բնականաբար, այդ գործողություններն արվելու են վստահված անձանց մասնակցությամբ՝ ի գիտություն ոստիկանությանը»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ Ազատության հրապարակում 1988 թվականից հետո բազմաթիվ անգամներ վրաններ են տեղադրվել, վերջին անգամ՝ 2011 թվականին. «Միանշանակ է, որ որքան էլ ասֆալտը որակով փռված լինի բետոնի սյուների վրա, դուք տեղյակ եք, որ ձեր կանգնած տեղից ներքեւ ավտոկանգառ է բետոնապատ: Որքան էլ բետոնը որակով լինի, ասֆալտն էլ՝ որակով փռված լինի, դա մշակութային արժեք չէ: Մենք չենք պատրաստվում վրաններ տեղադրել Օպերայի շենքի վրա, մենք չենք պատրաստվում վրաններ տեղադրել Թումանյանին եւ Սպենդիարյանի արձանների վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031