Ս.թ. Դեկտեմբերի 2-ին Ֆորումի Ավագանին հանդիպեց Նժդեհյան ցեղակրոն, Հայք (հայկազուններ), Հայաստանի Սոցիալ-Էկոլոգիական կուսակցությունների ղեկավարների հետ:
Քննարկվեց Մտավորականների Ֆորումի նիստի՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին կոչը: Կուսակցությունների ղեկավարները, համաձայնելով կոչում հնչած հիմնավորումներին և հաշվի առնելով, որ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական գերլարված իրավիճակն ու տեղի ունեցող պատերազմը, որը պահանջում է երկրի և ժողովրդի համախմբում, ինչպես նաև ելնելով այն համոզմունքից, որ հանրաքվեի անցկացումն այս պայմաններում ժողովրդին էլ ավելի է բեվեռացնելու, իսկ բեվեռացումը հղի է բախումներով և իրավիճակի ապակայունացմամբ, պատրաստակամություն հայտնեցին դուրս գալ հանրաքվեի գործընթացից:
Մամլո հաղորդագրություն