Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Պետք է սկսել քաղաքական էլիտայից»

Դեկտեմբեր 03,2015 12:10

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը սահմանադրական բարեփոխումների «այո-ոչ»-ին շատ չի հետեւել, հետաքրքրված չէ, բայց բարձր է գնահատում իրական շոուի մուտքը մեր առօրյա`հեռուստատեսային շոուի տեսքով: Այսօր այդ մասին, տիկին Ալավերդյանը խոսեց «Փաստարկ» մամուլի ակումբում: Նա գրում է, որ «այո»-ն եւ «ոչ»-ը մարզերում միմյանց հետ խոսում են`հասարակությունը դուրս է մնում բանավեճից: Իսկ բովանդակային բանավեճ, ըստ նրա, այդպես էլ չկայացավ ու ցավալի է, քանզի բազում վիճելի հարցեր կան նախագծում, որոնք հենց այդ բանավեճի արդյունքում պիտի լուծում գտնեին: Այն, «այո»-ի եւ «ոչ»-ի ճակատներում թույլ է հռետորությունը, բանախոսի կարծիքով, խոսում է քաղաքական մշակույթի բացակայության մասին:

«Ես չեմ կարծում որ «ոչ»-ի թուլությունը բազմասուբյեկտությունն է: Խնդիրն ավելի խորքային է: Ընդդիմադիր ուժերն այդպես էլ չկարողացան մեկ հարցի շուրջ միավորված լինել»,- ասաց նա:

Ինչեւէ, քվեարկության ցանկացած արդյունքի պարագայում, բանախոսի համոզմամբ, հասարակությունն ունի օրենսդրական եւ իրավակիրառական փոփոխությունների անհրաժեշտություն: «Պետք է սկսել քաղաքական էլիտայից, որի որակը հեռու է ցանկալիից»,- ասաց նա`հավելելով, որ կտրուկ փոփոխությունները լինելու են 2017 թվականի ընտրություններից հետո, մինչ այդ ականատեսները կլինենք, թե ի՞նչ օրենսդրական փոփոխություններ կլինեն: Սահմանադրության նախագծի թուլությունն էլ համարում է այն, որ հիմնականում հղումներ է անում օրենքին, որոնք տվյալ ժամանակի քաղաքական իշխանության հայեցողության ներքո են լինում:

Տիկին Ալավերդյանն, որը «Նախախորհրդարանի» անդամ էր, դեմ է «Նոր Հայաստանի»`նոր պետություն կառուցելու գաղափարին, բայց մնացյալ բոլոր արմատական փոփոխությունների մասին հնչող մտքերի հետ համամիտ է. «Մեզ իրապես արմատական փոփոխություններ եւ թարմ հայացք է պետք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031