Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչի՞ց է անհանգստացած Լարիսա Ալավերդյանը

Դեկտեմբեր 03,2015 12:05

«Ներքին ամենաանհանգստացնող լուրը հանցախմբի մասին լուրն էր, որն ասացին`կապ չունի որեւէ քաղաքական ուժի հետ, բայց հայտնի չէ, թե ի՞նչ կապ ունի միջազգային տեռորիստական կազմակերպության հետ»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

«Մենք պետք է օրինակ վերցնենք Իսրայելից եւ տոգորվենք անսպառ սիրով`դեպի հայրենիքը»,- ասաց բանախոսը`հավելելով, որ բացի բնակչության աճից` այնտեղ կան հստակ պլանավորված մեխանիկական աճեր. «Ամեն հրեա ընտանիք իր պարտքն է համարում բնակվել այդ բացական վտանգավոր վայրերում: Մենք էլ պիտի կարողանանք գնահատել Հայրենիք կոչվող արժեքը»:

Աշխարհաքաղաքական այս իրավիճակում, նա գտնում է, որ «ցածր ուժգնության բախումների» մեջ մեր ներքին`իշխանություն-հասարակություն կապը պիտի շատ ավելի մեծանա:

Մեր բանակը տիկին Ալավերդյանը լավագույններից է համարում, բայց գտնում է, որ այժմ առավել արագ պետք է կարգի բերվեն բանակում առկա ներքին խնդիրները:

Նա դատապարտելի է համարում այն, որ Հայաստանն անարձագանք թողեց թուրքական ինքնաթիռների`հայկական սահմանի հատումը. «Դա մեծ քաղաքական սխալ էր: Բայց որ այսօր չենք արձագանքում`ճիշտ է: Այսօր մենք ներսից պիտի մոբիլիզացվենք: Իշխանությունն ավելի կոռեկտ պիտի վարվի ժողովրդի հետ, ժողովուրդն էլ պիտի հասկանա`իրապես վտանգված վիճակն ուժերի լարում է պահանջում»:

Լարիսա Ալավերդյանը քիչ հավանական է համարում, որ սիրիական կոնֆլիկտի արձագանքները`ռազմական գործողությունների տեսքով, անդրադառնան ԼՂՀ կոնֆլիկտի վրա: «Եռանախագահները ևս այս փուլում շահագրգռություն չունեն նոր օջախի, քանի որ Եվրոպան ՌԴ-ի հետ իր հարաբերություններում հստակեցնելիքներ ունի»,- ասաց նա`հավելելով, որ ամեն դեպքում այս հարցում Եվրոպան եւ ՌԴ-ն կոնսենսուս ունեն`այս կոնֆլիկտի վերակենդանացման փուլը չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031