Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանն Ամուլսարից տարեկան 12-14 տոննա ոսկի է ակնկալում

Դեկտեմբեր 03,2015 12:02

Բնապահպանների մտահոգություններին հակառակ, այսօր կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ երկու տարվա ընթացքում պիտի իրականացվի Ամուլսարի հանքավայրի շինարարությունը: Ըստ նախարարի, Լիդիան ինթերնեյշնլի եւ ֆինանսական խմբերի համաձայնությունն արդեն կայացել է: Ծրագրի իրականացման համար ֆինանսական եւ ներդրումային ընկերությունների հետ ստորագրվել է պայմանագիր, ըստ որի՝ 325 մլն դոլարի չափով ներդրումներ իրականացնելու հանձնառություն են ստանձնել:

Կարեն Ճշմարիտյանի խոսքերով՝ «Նաեւ գումարներ են ավելացնելու Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: Ներդրումները մոտավորապես կազմելու են 460-480 մլն դոլար, որի արդյունքում մենք տարեկան մինիմում կունենանք Հայաստանում արտադրված 12-14 տոննա ոսկի: Սրա արդյունքում արդեն արդյունաբերական իմաստով արդյունավետ կդառնա նաեւ ոսկու ձուլակտորների արտադրության կազմակերպումը Հայաստանում»:

Նախարարը նաեւ հայտնեց, որ ներդրումները կսկսվեն իրականացվել հաջորդ տարվա գարնանից, շինարարության մեջ զբաղված են լինելու մոտավորապես 1500 աշխատողներ. «Մոտավորապես 60 մլն դոլար ուղղվելու է ոսկու եւ արծաթի վերամշակմանը, 80 մլն դոլար՝ զուտ տեխնոլոգիական հագեցմանը, 160 մլն դոլար՝ նոր տեխնոլոգիական հոսքագծերի եւ աղացների ձեռբերմանը»:

Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ արդիական ու վերջին տեխնոլոգիաներով արտադրության կազմակերպում է լինելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031