Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձերբակալվածը վաղուցվա ընտրակեղծարար է. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 03,2015 11:59

Նոյեմբերի 27-ին հայտնի էր դարձել, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Զուրաբյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, թե ՀԱԿ հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանին կաշառելու փորձ է արվել։ Պատգամավորի հաղորդման հիման վրա դեկտեմբերի 1-ին հատուկ քննչական ծառայությունը ձերբակալեց Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանին, որը 1-03 շտապ բուժօգնության ծառայության պետի օպերգծով տեղակալ Վահե Միրիջանյանի եղբայրն է։

Դեռեւս 2013 թվականի նախագահական ընտրություններին Ջավեն Միրիջանյանը եղել է Երեւանի թիվ 09/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը։ Նրա հովանավորը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է։ Պարզվում , որ Ջավեն Միրիջանյանի ղեկավարությամբ գործող ընտրատեղամասում մինչ այս տեղի ունեցած ընտրություններն այդքան էլ հարթ չեն անցել։ ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ Նար-Դոսի փողոցում՝ Նալբանդյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 09/02 տեղամասում մի ընտրող փորձել էր ուրիշի անձնագրով քվեարկել, սակայն երբ վստահված անձինք միջամտել էին, նա վազելով դուրս Էր փախել։

Հանձնաժողովի նախագահ Զավեն Միրիջանյանն էլ լրատվամիջոցներին հաստատել էր միջադեպը՝ փորձելով վստահեցնել, թե. «Ուրիշի անձնագրով չի եկել»։

Նկատենք, որ մինչ հանձնաժողովի անդամը փախուստի դիմաց քաղաքացուն ցանկացել էր փրկել անցանկալի հետեւանքներից, վերոնշյալ ընտրատեղամասում գտնվող վստահված անձինք ուշագրավ մանրամասներ էին պատմել տեղի ունեցած խախտումից։ Երբ վստահված անձինք քվեարկած քաղաքացիներից երկուսին խնդրել էին ցույց տալ իրենց անձնագրերը, պարզվել էր, որ դրանցում քվեարկությունը հաստատող կնիք չկա։ ՀՀԿ-ական հանձնաժողովի նախագահ Զավեն Միրիջանյանը ենթադրել էր, որ թանաքը, հավանաբար, ցնդել է։

Ավելի ուշ Միրիջանյանը վերցրել էր քաղաքացու անձնագիրը՝ իբր ստուգելու համար, սակայն ակնհայտորեն հասկացրել էր երիտասարդին, որ խլի իր ձեռքից անձնագիրն ու դիմի փախուստի, ինչն էլ երիտասարդը հաջողությամբ արել էր ու այդպես էլ մնացել անպատիժ։

Եվ եթե դեռեւս 2013 թվականին իրավապահևերը նշված ընտրատեղամասում արձանագրված խախտումների մասով քննություն սկսեին եւ հասկանային, թե ով է ուղղորդել քաղաքացիներին կրկնակի քվեարկություն իրականացնել, եւ ինչու է Զավեն Միրիջանյանը քաղաքացուն ասել՝ փախի, ըստ էության, 2 տարի անց չէինք ունենա հանցափորձի թարմ դեպքը՝ կաշառքի տեսքով։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031