Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առեւտրի ծավալները նվազում են արդեն իսկ նվազում արձանագրած ամիսների համեմատ. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 03,2015 11:57

Այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ ապրանքային պաշարները մանրածախ առեւտրում գումարային առումով կազմել են 147 միլիարդ դրամ։ Այսինքն, առեւտրի օբյեկտներում եւ դրանց պահեստներում նոյեմբերի 1-ին եղել է 147 միլիարդ դրամի ապրանք։ Անցած տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 172 միլիարդ դրամ։ Այսինքն, այս տարի մեր բոլոր խանութներում ու ապրանքային շուկաներում, ինչպես նաեւ դրանց պահեստներում մոտ 25 միլիարդ դրամով ավելի քիչ ապրանք է եղել, քան անցած տարի։ Նվազումը մոտ 15 տոկոս է:

Իսկ ամենաուշագրավն այն է, որ անցած տարվա վերջին երեք ամիսներին նույնպես առեւտրի ծավալները նվազում էին։ Այլ կերպ ասած, ներկայումս առեւտրի ծավալները նվազում են արդեն իսկ նվազում արձանագրած ամիսների համեմատ։ Օրինակ, անցած տարվա հոկտեմբերին 2013 թվականի նույն ամսվա համեմատ առեւտրի ծավալը նվազել էր 0.1, նոյեմբերին՝ 22, իսկ դեկտեմբերին՝ արդեն 14 տոկոսով։ Ու եթե 2014 թվականի դեկտեմբերին արձանագրված նվազումը կարելի է պատճառաբանել դրամի կտրուկ արժեզրկմամբ, որը տեղի ունեցավ հենց դեկտեմբերին, ապա 2014 թվականի հոկտեմբեր- նոյեմբերին արձանագրվածը ավելի խորքային պատճառներ ուներ։

Առեւտրի նվազման հիմնական պատճառը, իհարկե, բնակչության աղքատացումն է։ Սա էլ իր հերթին պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության վիճակով։ Անցած տարվա սեպտեմբերից, երբ սկսվեց ռուսական ռուբլու սրընթաց արժեզրկումը, սկսեցին նվազել նաեւ Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալները։ Եվ հենց սեպտեմբերից սկսած՝ Հայաստանում արձանագրվեցին առեւտրի ծավալների նվազման միտումներ։ Իսկ դա ցույց է տալիս, որ ՀՀ բնակչության գնողունակ պահանջարկի ձեւավորման հարցում ամենամեծ դերը վերապահված է արտասահմանում, եւ հիմնականում Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին, որոնք հսկայական՝ ՀՀ պետական բյուջեի հետ համեմատելի գումար են ուղարկում Հայաստան։ Եվ հակառակը՝ մեր տնտեսությունը շատ ավելի քիչ դեր ունի բնակչության գնողունակության ձեւավորման վրա։ Ուստի անհասկանալի է, թե ինչ նկատի ունեն մեր պաշտոնյաները, երբ խոսում են տարիներ շարունակ մեր տնտեսության երբեմն նույնիսկ երկնիշ աճերի մասին։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031