Վերջին շրջանի մարզական ամենաաղմկահարույց թեմաներից մեկը կապված է Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեմայի անվան հետ: Ֆուտբոլիստը կասկածվում է «Լիոնի» խաղացող Մաթյե Վալբուենայից շանտաժի միջոցով դրամ կորզելու փորձի մեջ: Ինքը՝ Բենզեման հերքում է իր մասնակցությունը շանտաժին: Վերսալի դատարանում ցուցմունք տալու ժամանակ նա հիմնավորել է, թե ինքը դրամ ունի եւ Վալբուենային շանտաժի չի ենթարկել եւ վարկաբեկող տեսանյութի գոյության մասին իմացել է միայն Ֆրանսիա-Հայաստան հանդիպումից ոչ շատ առաջ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.12..2015