Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեփոխումներից» հետո կփնտրվի պատասխանատու անձ

Դեկտեմբեր 03,2015 11:51

Հաշված ժամեր են մնացել մինչև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումը:

Այն, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը ակնհայտորեն ունի մի շարք խնդրահարույց հարցեր, անվիճելի է: Սակայն սահմանադրական բարեփոխումների նախագիծը կյանքի կոչելուց հետո դժվար է լինելու գտնել պատասխանատու անձ ոչ միայն երկրի ներքին կյանքի կառավարման համար, այլև անվտանգության առումով:

Աստված մի արասցե, եթե պետության անվտանգության հարցերը լինեն օրհասական: Խորհրդարանական կառավարման պարագայում պատգամավորները կարող են իրենց դնել խաղից դուրս վիճակում և պատասխանատու չլինել իրավիճակի և հետագա օպերատիվ գործողությունների կազմակերպման համար: Տեսնելով օրվա օրենսդիրներից շատերի պահվածքը Ազգային Ժողովում՝ կարելի է ենթադրել, որ նրանք կդրսևորեն կրավորական կեցվածք և կփորձեն ժամ առաջ ընտանյոք հանդերձ կազմակերպել իրենց արտագաղթը Մոնակո կամ Դուբայ:

Պատասխանատվությունը թողնել բոլորի վրա նշանակում է մեծացնել անպատասխանատվությունը բոլոր հարցերում:

 

Գառնիկ Վաղարշակյան

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031