Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որքան է աղքատացել Հայաստանն 9 ամսում. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 03,2015 11:49

Անցած տարվա ինն ամիսներին, ըստ ԱՎԾ-ի, ՀՆԱ-ն կազմել է 3 տրիլիոն 66 միլիարդ 130 միլիոն դրամ։ Անցած տարվա սեպտեմբերի վերջին, այսինքն՝ երրորդ եռամսյակի ավարտին, 1 դոլարի միջին փոխարժեքը կազմում էր 410 դրամ։ Ի դեպ, այն գրեթե ողջ տարվա ընթացքում նույն է եղել։ Անցած տարի դրամը սկսեց արժեզրկվել նոյեմբերի երկրորդ կեսից։ Այսպիսով՝ դոլարային արտահայտությամբ Հայաստանի ՀԱՆ անցած տարվա ինն ամիսների արդյունքում կազմել է 7 միլիարդ 478 միլիոն 400 հազար դոլար։ Այսինքն՝ անցած տարվա համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն ինն ամսում նվազել է մոտ 190 մլն դոլարով։ Տոկոսային արտահայտությամբ ստացվում է, որ անցած տարվա համեմատ Հայաստանի տնտեսությունում արձանագրվել է 2,5 տոկոսի տնտեսական անկում։

Իհարկե, այս փաստը ՀՀ իշխանությունները երբեք չեն խոստովանի եւ տարատեսակ թվեր նկարելով՝ հանրությանը կփորձեն համոզել, թե իբր տնտեսական աճ ենք ունեցել։ Իսկ մարդիկ այդպես էլ կտարակուսեն, թե ինչպես է ստացվում, որ աճի պայմաններում իրենց կյանքը գնալով, միեւնույն է, վատանում է։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031