ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ1) Լանջիկ գյուղի հատվածում սաստիկ բքի և սահմանափակ տեսանելիության պատճառով (20-30մ) ճանապարհը դժվարանցանելի է:
Ճանապարհաշինարարները տեղում կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն