Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը ընդունել է հանրաքվեի ԵԱՀԿ ԺՄԻԳՀ դիտորդական խմբի ներկայացուցիչներին

Դեկտեմբեր 03,2015 11:29

Երեկ 2015թ դեկտեմբերի 2-ին Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը Շտաբի գրասենյակում ընդունեց հանրաքվեի ԵԱՀԿ ԺՄԻԳՀ դիտորդական խմբի ներկայացուցիչներին՝ խմբի ղեկավար Դուգլաս Բրյուս Վեյքի ղեկավարությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մոտեցումները Սահմանադրության փոփոխություններին, հանրաքվեին և ճակատի քարոզչական գործունեությանը:

Շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ Հայաստանում հաստատվել է բռնատիրություն, ժողովրդի իշխանությունը յուրացված է, ընտրությունները վերածվել են ռեժիմի վերարտադրության մեխանիզմի, իսկ կուսակցությունների մեծ մասը գտնվում են ռեժիմի վերահսկողության ներքո ուստի Հայաստանում հնարավոր չէ դասական մեթոդներով զբաղվել քաղաքական գործունեությամբ և արդյունքի հասնել ընտրությունների կամ հանրաքվեների միջոցով: Նա նաև տեղեկացրել է «Նոր Հայաստան» ճակատի քարոզչական գործունեության արդյունքները նշելով, որ այն հիմնական միտված է եղել ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման և ժողովրդի մոբիլիզացիայի միջոցով հանցավոր ռեժիմին հեռացնելու և նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները կասեցնելու նպատակին: Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրել է նաև այդ նպատակին հասնելու ուղղությամբ «Նոր Հայաստան» ճակատի և ՙ«Ոչ»-ի շտաբի սերտ համագործակցությունը նշելով, որ որոշակի պահից սկսած նրանք կարող են հանդես գալ միասնական մարտավարությամբ:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի

«Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031