Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյան. «Չափազանց ոգեւորությունը կարող է բումերանգի նման մեզ հարվածել». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 03,2015 11:27

Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ասել է, որ ռուս-թուրքական վերջին սրացումներից պետք չէ շատ ոգեւորվել, այլ անհրաժեշտ է զգուշավոր լինել։ Նա խիստ ուշագրավ վերլուծություններ է արել։

– Վերջին օրերի ռուս-թուրքական սրացումների հետեւանքով Հայաստանը, այդ  թվում Լեռնային Ղարաբաղը կարո՞ղ են տուժել, մասնավորապես, երեկ ՀՀԿ խոսնակը մեր զրույցում հայտարարել է, որ 3-րդ աշխարհամարտի շեմին ենք, աշխարհը 2 մասի է բաժանվում, եւ այդ գիծը գծվում է Հայաստանով, շատ վտանգավոր իրավիճակ է, ի՞նչ զարգացում ու ավարտ կարող է ունենալ այս սրացումը։

– Ցավն այն է, որ «Իսլամական պետություն» կոչվածը իրականության մեջ Թուրքիայի ստեղծածն է, իհարկե, Արեւմուտքի իմացությամբ եւ թողտվությամբ։ Երբ Արևմուտքը վերջնականապես գա այն համոզման (ՌԴ-ն

վաղուց դրանում համոզված է), որ ԻՊ-ը եւ Թուրքիան նույն պետությունն է, աշխարհը ուղղակի շուռ կգա Թուրքիայի դեմ։ Ես ենթադրում եմ, որ միեւնույն է, այդ ահաբեկչական գործողությունները ԻՊ-ը եվրոպական երկրներում շարունակելու է եւ դրանք չեն դադարելու երկար ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ԻՊ-ը եւ Թուրքիան, որը ձեւականորեն իբր թե պայքարում է ահաբեկչության դեմ, բայց ահաբհկչի գլխավոր պաշտպանն է: Այդ իմաստով այս կոնֆլիկտը, իհարկե, ընդլայնվելու վտանգ ու հեռանկար ունի, որովհետեւ, ի վերջո, կարող է վերածվել կոնֆլիկտի նաեւ Թուրքիայի հետ։

Ինչ վերաբերում է ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին, իհարկե, այստեղ որոշակի վտանգ գոյություն ունի, մենք ՀԱՊԿ անդամ ենք, եւ Ռուսաստանի պատերազմական վիճակի մեջ հայտնվելը որեւէ երկրի հետ մեխանիկորեն ենթադրում է նաեւ մեր մասնակցությունը այդ ռազմական գործողություններին։

Ես պատահական չեմ համարում, որ սկզբում Չավուշօղլուն, հետո Դավութօղլուն մեկնում են Բաքու եւ հանդիպումներ ունենում Ադրբեջանի ղեկավարության հետ։ Բնականաբար, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու առումով սրա մեջ եւս վտանգ գոյություն ունի, որովհետեւ Թուրքիային շատ ձեռնտու է, որ նորից մեր դեմ փորձեն օգտագործել ադրբեջանական գործոնը եւ տարածաշրջանում սրվածություն ստեղծելով, նոր դժվար կացության առջեւ կանգնեցնեն Ռուսաստանին, որը այս տարածաշրջանում անվտանգություն ապահովելու իմաստով, մասնավորապես մեր մասով որոշակի պարտավորություններ ունի։ Դրա համար մենք պետք է չափից ավել զգուշավոր լինենք։ Չափազանց ոգեւորությունը կարող է բումերանգի նման մեզ հարվածել։ Բայց նաեւ պետք է ունենանք հայեցակարգային հստակ մոտեցումներ մեր ազգային, պետական շահերը պաշտպանելու տեսակետից:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031