Թերեւս յուրաքանչյուրը, ով որեւէ իմացություն ունի ԵՄ-ի եւ ԵՄ Արեւելյան գործընկերության մասին, գիտի Գունար Վիգանդի անունը։ Նա է եղել ԵՄ գլխավոր բանակցողը Հայաստանի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ Ասոցացման բանակցություններում, Ուկրաինայի հետ՝ Ասոցացման օրակարգի, Ղազախստանի հետ՝ Ընդլայնված գործընկերության եւ համագործակցության պայմանագրի բանակցություններում, նա է ԵՄ-ի կողմից նախաստորագրել Մոլդովայի եւ Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրերը ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովում, շուրջ մեկ տասնամյակ նա է անփոփոխ ղեկավարում Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ-ի տնօրինությունը EEAS–ում (Եվրոպայի արտաքին գործառնությունների ծառայությունում, ավելի վաղ՝ EC External DG-ում)՝ մինչ տարբեր եվրոպական հանձնաժողովներ ու հանձնակատարներ գալիս են ու գնում, այժմ նա նաեւ EEAS Եվրոպա/Կենտրոնական Ասիայի փոխտնօրենն է, Հայաստանի պարագային ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի համանախագահը…
– ԵՄ-Հայաստան նոր, համընդգրկուն համաձայնագրի շուրջ բանակցությունները ե՞րբ վերջապես կմեկնարկեն։
– Բանակցությունները կմեկնարկեն շատ շուտով։ Ակնկալում ենք, որ դա կլինի դեկտեմբերի 7-ին։ Արտգործնախարար Նալբանդյանը կժամանի այստեղ՝ Բրյուսել, այստեղ կլինի նաեւ ԵՄ Բարձր ներկայացուցիչ եւ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, եւ նրանք համատեղ մեկնարկ կտան բանակցային գործընթացին։
Բանակցող թիմերը նույնպես այստեղ են լինելու, եւ բացման արարողությունից հետո ակնկալում ենք, որ կմեկնարկեն բուն բանակցությունները։ Ամենայն հավանականությամբ, այս առաջին փուլը կտեւի երկու օր։
Կարդացեք նաև
Մեր բանակցող թիմերը միմյանց բավական լավ ճանաչում են, նրանք միասին աշխատել են ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի վրա, հետեւաբար, հույս ունենք դեկտեմբերի սկզբներին հաջողությամբ անցկացնել բանակցությունների առաջին փուլը։
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում