Կազմակերպված հանցագործությունը միշտ էլ խնդիր է եղել, սակայն «Horizon Nut Company» ընկուզեղենի ընկերությունից Սքոթ Վուդարդի խոսքերով, իրենք առաջին անգամ են հայտնվել նման խոշոր խնդրի առջև:
Սքոթ Վուդարդը ասում է,- «Նրանք ունեին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ու չէինք էլ կարող պատկերացնել, որ ինչ որ բան այնպես չէր»:
Անցած ամիս «Horizon Nut Company» ընկուզեղենի ընկերությունից գողացվել է 18 տոննա պիստակ: Բեռնատար մեքենայի վարորդը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել ընկերության պահեստի աշխատակցին, այնուհետև հեռացել՝մեքենան լի պիստակով:
Արևմտյան տնտեսական իրացման ընկերակցության նախագահ Ռոջեր Իսոմը հեռախոսային հարցազրույցում պատմում է, թե ինչպես է գողությունը իրականացվել:
Կարդացեք նաև
Ռոջեր Իսոմը ասում է,- «Նրանք համացանցի միջոցով կոտրել են Տրանսպորտի նախարարության կայքի տվյալների պահեստը և վերցրել իրենց անհրաժեշտ տեղեկությունը: Դրա շնորհիվ կարողացել են շեղել պահեստի աշխատողներին և գողանալ ընկուզեղենը»:
Սա Կալիֆորնիայում իրականացված նմանատիպ առաջին գողությունը չէ: 2013 թվականին Բաթթ Համայնքի ոստիկանապետը տեղական մամուլին տեղեկացրել էր, որ կազմակերպված մի հանցախումբ գողացել էր 200.000 դոլար արժողությամբ ընկույզ: Պետական մարմինները այնուհետև հայտնել էին, թե իրենց ունեցած տվյալները հուշում են, որ գողացված ապրանքը փոխադրվել է Արևելյան Եվրոպա… ենթադրաբար Հայաստան և Ռուսաստան:
Ստելլա Գրիգորյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում